Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի վարձավճարների պարտքերը մարելու գրաֆիկ. ԿԳՍՄ նախարար

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի վարձավճարների պարտքերը մարելու գրաֆիկ. ԿԳՍՄ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արտակարգ դրության օրերին ուսանողների վարձավճարների խնդրին:

«Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ՝ վարձավճարների պարտքերը մարելու համար:

Բայց կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել. շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են:

Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»,- գրել է նախարարը՝ ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում