Ֆիլմի գլխավոր հերոսներ Ամիրը և Հասանը ծնված օրից ապրում են կողք կողքի, բայց նրանցից մեկը ազնվականի որդի է, իսկ մյուսը՝ նրա ծառան:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Քաբուլում, ուր տիրում է թալիբների իշխանությունը: 12-ամյա Ամիրը և Հասանը անբաժան են, բայց ամբողջ ընթացքում Ամիրը Հասանին ոչ մի անգամ ընկեր չանվանեց, թեև Հասանը պատրաստ էր կյանքը տալ տիրոջ համար:
Օդապարուկների առաջնությունը, որը քաբուլցի տղաների սիրելի զբաղմունքն էր, դառնում է այն կետը, որից հետո երկուսի կյանքն էլ փոխվում է:
2007, ԱՄՆ, Չինաստան
Ժանր՝ դրամա
Դերերում՝ Հալեդ Հոսեյնի, Շոն Թոուբ, Սայիդ Թագմաուի
Մայիսի 6-ին՝ ժամը 22:30-ին










