ԹԹերեզա Կասյան

Ռուսաստանաբնակ հայ ուսուցիչը՝ աշխարհի լավագույնների շարքում․ Rusarminfo

Ռուսաստանաբնակ հայ ուսուցիչը՝ աշխարհի լավագույնների շարքում․ Rusarminfo

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի N18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Լուսինե Ջաhանգիրյանը ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցանկում:

Ջաhանգիրյանին ընտրել են աշխարհի 140 երկիր ներկայացնող 12 հազար թեկնածուից:

Իր աշխատանքում հայ ուսուցչուհին օգտագործում է նորարարական մեթոդներ. աշակերտներին թույլատրվում է օգտագործել բջջային հավելվածներ, օգտվել տարբեր ծրագրերից, նաև՝ Skype-ով շփվել արտասահմանցի հասակակիցների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր և այցելել միմյանց։

Լուսինե Ջահանգիրյանն ունի սեփական նախագծը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների մանկավարժներին։ Չորս տարի առաջ Լուսինեն դարձավ ուսուցիչ-նորարար Global E-Innovation Award միջազգային մրցանակի հաղթողներից մեկը:

Ուսուցիչների համաշխարհային մրցանակը (Global Teacher Prize) ամեն տարի շնորհվում այն ուսուցչին, որն իր մասնագիտության մեջ ակնառու հաջողությունների է հասել: Մրցանակաբաշխությունը նախատեսվում է 2020 թվականի հոկտեմբերին: Հաղթողը կստանա 1 մլն ամերիկյան դոլար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում