Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9.00-ի դրությամբ․ ոստիկանություն

Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9.00-ի դրությամբ․ ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։

Ապրիլի 3-ի ժամը 9.00-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9.00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9.00-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում։


Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում