ՇՇողիկ Գալստյան

Էջմիածնում որոշ անձինք ապօրինի շինարարություն են ծավալում․ քաղաքապետարանը զգուշացնում է

Էջմիածնում որոշ անձինք ապօրինի շինարարություն են ծավալում․ քաղաքապետարանը զգուշացնում է

Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում են ապօրինությունների, տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։ 

«Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության, որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները՝ վտանգելով հանրային առողջությունը:

Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը, և իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ:

Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը և հողազավթումները բացառելու համար սահմանել է քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն. ոչ մի ապօրինություն չի վրիպելու քաղաքային իշխանության աչքից:

Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաև չվտանգելով ձեր և ձեր հարազատների առողջությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում