ՎՎարդան Հովսեփյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 78-ամյա պացիենտ է մահացել․ Ալինա Նիկողոսյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 78-ամյա պացիենտ է մահացել․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

«78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,- գրել է Նիկողոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում