«Մեր մեջ ասած»

«Մեր մեջ ասած»

Երկուշաբթի կհյուրընկալվի դերասան Սարգիս Գրիգորյանը: Նա կպատմի, թե ինչպես հանկարծակի ընտրեց  դերասանի մասնագիտությունը և ով էր դրա  «մեղավոր»-ը: Սարգիս Գրիգորյանը կխոսի նաև անձնական կյանքում եղած դժվարությունների և երկորդ անգամ ընտանիք կազմելու մասին:

Երեքշաբթի  ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված  դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն իրեն հատուկ աշխուժությամբ կպատմի՝ ինչպե՞ս է դպրոցն ավարտելուց հետո փախել Գյումրիից  թատերական ինստիտուտ ընդունվելու համար: Նա խոսել է նաև անձնական կյանքում եղած խնդիրների, ամուսնալուծության և երկրորդ անգամ ամուսնանալու մասին:

Չորեքշաբթի տաղավարում երկու հյուր կլինեն՝ երաժիշտ Երվանդ Երզանկյանը և նրա դուստրը՝  Զառա Երզնկյանը: Զառան կպատմի՝ ինչպե՞ս է անցնում կյանքը երաժշտի ընտանիքում, ինչպե՞ս էր հայրը երբեմն իրեն մոռանում տատիկի տանը, ինչպե՞ս էր ստիպողաբար պարապում դաշնամուր: Միևնույն ժամանակ նա կխոստովանի՝ որքան շնորհակալ է հիմա հորը, որ գտել է իր սիրած մասնագիտությունը:

Հինգշաբթի կհյուրընկալվի երաժիշտ, երգահան և պրոդյուսեր Եղիշե Պետրոսյանը: Ինչո՞վ է այժմ զբաղված երաժիշտը, ինչո՞ւ դադարեց համատեղ աշխատանքն Արտավազդ Բայաթյանի հետ և ի՞նչ նոր անակնկալ է նա պատրաստում հայկական շոու-բիզնեսի համար: Եղիշե Պետրոսյանը կպատմի, որ կյանքի այս փուլում նրա համար առաջնայինն ընտանիքն է, երեխաներն ու, իհարկե, թոռնիկները:

Ուրբաթ հյուրը կլինի սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը: Մեծամիտ, գոռոզ, ինքնահավան՝ Սոսի հասցեին հնչած այս բառերը կհերքվեն, քանի որ տաղավարում կբացահայտվի նուրբ ու քնքուշ հոգի ունեցող մի երիտասարդ: Սոսն անկեղծորեն կպատասխանի հաղորդավարների թե՛ աշխատանքային, թե՛ անձնական հարցերին:

Ամեն աշխատանքային օր, երեկոյան ժամը 17:55-ին

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում