ՎՎարդան Հովսեփյան

ԱՄԷ-ից ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են իրենց տվյալներն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

ԱՄԷ-ից ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են իրենց տվյալներն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում են իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում