ՌՌոզա Խաչատրյան

Մահճակալներ են նախատեսվում ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում․ Թորոսյան

Մահճակալներ են նախատեսվում ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում․ Թորոսյան

Անդրադառնալով օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալներին և համացանցում դրանց լուսանկարների տարածմանը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նման մահճակալներ են տեղադրվել ոչ միայն մարզահամերգային համալիրում։

«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում։ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Տարօրինակ կլիներ, եթե մենք այդպիսի սցենարներ չքննարկեինք։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ՝ ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ հիվանդանոցներում ընդհանրապես տեղ չլինի։Հենց սրանով է կարևոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը»,- նշեց նախարար Արսեն Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում