ՌՌոզա Խաչատրյան

Անվերահսկելիության կետը այնքան հեռացնենք, որ երբեք չհասնենք դրան․ Թորոսյան

Անվերահսկելիության կետը այնքան հեռացնենք, որ երբեք չհասնենք դրան․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե կա՞ արդյոք  իրադարձությունների զարգացման այնպիսի կետ, երբ հայտարարվի, որ այն այլևս անվերահսկելի է։ 

«Կա նման կետ, երբ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ՝ գնալ ցանկացած նոր դեպքի հետևից՝  գտնելու, թե դա որտեղից է առաջացել և ում հետ է շփվել։ Բայց մենք հեռու ենք այդ կետից, և մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռացնել, որ երբեք չհասնենք դրան։ Բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով, ապա գալու է մի պահ, երբ առողջապահության համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով և թեթև ծանրության պացիենտներին պարզապես ցուցվելու է բուժվել տանը»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ նման մոտեցում որդեգրել են արդեն շատ երկրներ, բայց մեր խնդիրն է չհասնել դրան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում