ՆՆարե Ոսկանյան

Հայկական դրամը ԱՊՀ հինգ արտարժույթների շարքում ամենափոքր անկումն է արձանագրել․ Rusarminfo

Հայկական դրամը ԱՊՀ հինգ արտարժույթների շարքում ամենափոքր անկումն է արձանագրել․ Rusarminfo

2020 թ. փետրվարի 29-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների արտարժույթները դոլարի նկատմամբ  անկում են արձանագրել։

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամենամեծ անկումը վրացական լարին է ունեցել (-15,04%): Առաջատարներն են՝ նաև ղազախական թենգեն (-14.93%), բելառուսական ռուբլին (-13,96%), ռուսական ռուբլին (-13.82%), ղրղզական սոմը (-13,56%), ուկրաինական գրիվնան (-12,47%):

Հայկական դրամը ԱՊՀ երկրների արժույթների շարքում ամենափոքր անկումն է ունեցել (-5,13%): Դրամին հաջորդում են տաջիկական սոմոնին (-5.10%), մոլդովական լեյը (-2.20%) և ուզբեկական սումը (-0,29%):

Նշվում է, որ  միայն երկու արժույթ դեռ չի փոխել փոխարժեքը՝ ադրբեջանական և թուրքմենական մանաթը:

Փոխարժեքի անկման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, ինչպես նաև նավթի գների անկումն ու սպասվող համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում