Արմավիրում տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսներին

Արմավիրում տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսներին

Օգոստոսի 22-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել այգեգործներին:  Ըստ արմավիրցնիների՝ սառցե գնդիկների տարափի հասցրած վնասները զգալի են: Տարերքը վնասել է ոչ միայն պտուղը, այլեւ արմատախիլ է արել ծառերը: Անելանելի վիճակում են հայտնվել նաեւ խաղողագործները: Նույնիսկ հակակարկտային կայաններն են անզոր եղել:

Որոշակի պարբերականությամբ մեկ ժամ տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ վնասել է Բաղրամյանի տարածաշրջանի Շենիկ, Բագարան, Կողբավան, Դալարիկ եւ Արտամետ համայնքների բերքը: 

Ըստ ոլորտի մասնագետների՝ նոր շիվերն ու տնկիները հնարավոր վարակներից զերծ պահելու համար հարկավոր է շատ արագ ձերբազատվել վնասված պտուղներից: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում