Կորոնավիրուսով վարակված Վայոց ձորի բնակիչը եղել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ․ մարզպետ

Կորոնավիրուսով վարակված  Վայոց ձորի բնակիչը եղել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ․ մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:

«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները »:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում