ՆՆարե Ոսկանյան

Վանաձորի բնակչին դանակահարողները հայտնաբերվել և կալանավորվել են. ՔԿ

Վանաձորի բնակչին դանակահարողները հայտնաբերվել և կալանավորվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող երկու անձ:

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, «աջ  ազդրի ծակած-կտրած վերքեր, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը:  

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2020 թ. մարտի 7-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն:

Երբ վերջինս հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով դիմել է փախուստի, 40-ամյա տղամարդը՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ապա՝ ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ բնակարանի խուզարկություն, որի արդյունքում նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ թմրամիջոցին նմանվող չոր բուսական զանգվածներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

2020 թվականի մարտի 28-ին հետախուզման մեջ գտնվող՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Վերջիններս կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում