ՌՌոզա Խաչատրյան

Բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում. բնապահպանության նախարարություն

Բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում. բնապահպանության նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։

Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ  վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։

Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։

Մնացեք տանը և առողջ եղեք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում