ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի», «էլեկտրոնային հաղորդակցության» ՀՀ օրենքներում լրացում կատարելու փաթեթը

Րոպեներ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, միայն արտակարգ դրության ընթացքում, քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու՝ Կառավարության նախագիծը:
Հիշեցնենք, որ խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «էլեկտրոնային հաղորդակցության» ՀՀ օրենքներում լրացում կատարելու փաթեթի մասին է:









