ՆՆարե Ոսկանյան

Վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը կարելի է ներկայացնել առցանց

Վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը կարելի է ներկայացնել առցանց

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018 թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում