ԼԼիլիթ Սեդրակյան

Տավուշում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել. կոնտակտային անձինք մեկուսացված են. մարզպետ

Տավուշում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել. կոնտակտային անձինք մեկուսացված են. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի՛ բարեկամներ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։

Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։

Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։

Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»,- գրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում