ՌՌոզա Խաչատրյան

Նախատեսվում են աշխատավարձերի վճարումներ 68 հազարից մինչև 136 հազար դրամ սահմանաչափով. Սաֆարյան

Նախատեսվում են աշխատավարձերի վճարումներ 68 հազարից մինչև 136 հազար դրամ սահմանաչափով. Սաֆարյան

Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջությունն ամենատուժած ոլորտներից է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ նշելով, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները հավասարվում են զրոյի:

«Զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի, քան մյուս ոլորտները: Վնասներ են կրում և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, և՛ այն անհատ ձեռնարկատերերը, որոնք ներգրավված են եղել զբոսաշրջության ծառայությունների մատուցման բնագավառում, հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները, որոնց հիմնական սպառողը եղել է զբոսաշրջիկը»,- նշեց կոմիտեի նախագահը:

Սաֆարյանի խոսքով՝ զբոսաշրջային սուբյեկտները, կախված իրենց աշխատանքի ծավալից, կրել են համապատասխան կորուստներ, և կոմիտեն քննարկել է ու կիրականացնի աջակցության բազմաթիվ ծրագրեր:

«Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման, իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և 50 տոկոս պետության աջակցությամբ ֆինանսավորում ստանալու համար, որը կարող են ծախսել հիմնականում իրենց աշխատակիցների աշխատավարձերի, պետական կամ համայնքային բյուջեի հարկերի, տուրքերի, նաև կոմունալ ծառայությունների վճարման համար»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Սաֆարյանի ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվում է վարկավորման աջակցություն զբոսաշրջության փոքր և միջին ձեռնարկությունների համար: Դրանով վարկավորում է նախատեսվում այն գործունեության սուբյեկտների համար, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակում է: Վարկի մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսում վճարումներ նախատեսված չեն:

«Այսօր ներկայացվել է ևս մեկ նախագիծ, որով նախատեսվում է աջակցություն առավել տուժած ու խոսելի ոլորտներին: Սրանով նախատեսվում են աշխատակիցների աշխատավարձերի վճարումներ նվազագույն աշխատավարձի չափից մինչև 136 հազար դրամ սահմանաչափով»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրի համար հաշվարկման տարբեր մեխանիզմ է գործում:

Սաֆարյանը նաև հայտնեց, որ կոմիտեն սպասում է գնառաջարկների բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակներ. դիտարկվում են Երևանը, Ծաղկաձորն ու Դիլիջանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում