Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրույթւոններն առավել անվտանգ և ապահով կազմակերպելու նպատակով Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ,- տեղեկացրել են ԱՀ ԿԸՀ-ից
Համագործակցելով հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հետ,ԱՀ ԿԸՀ-ն օպերատիվ կերպով առողջապահության նախարարության միջոցով ձեռք է բերել պաշտպանիչ միջոցներ:
«Ընտրության բոլոր մասնակիցները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիտորդները և վստահված անձինք անհատապես կունենան կանխարգելիչ միջոցներ:
Մինչև ընտրատեղամաս մտնելը յուրաքանչյուր ընտրող նախապես պետք է ախտահարվի տեղում: Նրանց կտրամադրվեն 1-անգամյա օգտագորման ձեռնոց, դիմակ և անհատական գրիչ: Քվեարկությանն ընտրողները պետք է մասնակցեն՝ որոշակի տարածություն պահպանելով: Սա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվել, այլ ընդամենը պետք է հաշվի առնել զգոնությունը: Տեղամասային ընտրական հանձնաժողովում կլինեն ուղեցույցներ: Իսկ արդեն այսօրվանից տեղամասային ընտրական հանձնաժողովի կենտրոններն ախտահարվում են»,- տեղեկացնում են ԿԸՀ-ից:










