ՌՌոզա Խաչատրյան

Էլեկտրոնային միջոցներ՝ համաճարակի կանխման համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բոլոր նախագծերը

Էլեկտրոնային միջոցներ՝ համաճարակի կանխման համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բոլոր նախագծերը

Խորհրդարանը կողմ քվեարկեց Կառավարության ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին: 

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ քվեարկեցին նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջինից մինչև երկրորդ ընթերցում իրենք էլ Կառավարությանը առաջարկներ կներկայացնեն նախագծում փոփոխությունների վերաբերյալ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու վերաբերյալ, նույնպես ընդունվեց:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ, առաջին ընթերցմամբ նույնպես հավանության արժանացավ խարհրդարանի կողմից:

Նախագծերի երկրորդ ընթերցումն ու քննարկումը տեղի կունենա վաղը՝ 11:00-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում