ՌՌոզա Խաչատրյան

Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, երբ զրոյական է ազդեցությունը համաճարակի տարածման վրա. Մարուքյան

Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, երբ զրոյական է ազդեցությունը համաճարակի տարածման վրա. Մարուքյան

Խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: 

Մարուքյանի խոսքով՝ 400-ից ավելի վարակված ունենալու պարագայում այս նախագիծն արդեն ուշացած է:

«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ դա ունի զրոյական ազդեցություն համաճարակի տարածման հետ կապված»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում