ՌՌոզա Խաչատրյան

Ուսանողների մասնակցությունը ավելի մեծ է եղել մագիստրոսական ծրագրերի ժամանակ, քան առկա ուսուցման. Հարությունյան

Ուսանողների մասնակցությունը ավելի մեծ է եղել մագիստրոսական ծրագրերի ժամանակ, քան առկա ուսուցման. Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ հեռավար ուսուցման մասին ընդհանուր առմամբ դրական արձագանքներ են ստանում: Նա ասաց, որ  մոտ 24 հազար աշակերտի պարագայում խնդիր կա սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ կապված, սակայն փորձում են հընթացս լուծել հարցը:

Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ հեռավար ուսուցումը, որի մասին նախկինում խոսվում էր որպես հեռավոր համայնքներում կրթությունը կազմակերպելու միջոց, այժմ կուտակած այս փորձը կօգնի հետագայում այդ նպատակին հասնելու գործում:

Նախարարը նշեց նաև, որ բուհերը նույնպես մեծամասամբ անցել են հեռավար ուսուցման համակարգի և շատ արդյունավետ են իրականացնում հեռավար կրթությունը:

«Որոշ ռեկտորների հետ շփումը և հավաքած տվյալները թույլ են տալիս ասել, որ ուսանողների մասնակցությունը շատ ավելի մեծ է եղել մագիստրոսական ծրագրերի ժամանակ, քան առկա ուսուցման ժամանակ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում