Դպրոցահասակ երեխաները մասնակցել են թանգարաններում կազմակերպված կրթական ծրագրերին

Դպրոցահասակ երեխաները մասնակցել են թանգարաններում կազմակերպված կրթական ծրագրերին

Թանգարաններ այցելելու մշակույթի ձեւավորմանն ուղղված ծրագրերը նոր թափ են ստանում: Թանգարաններում արդեն իսկ ձեւավորված ավանդույթների կողքին մշակվում են դպրոց-թանգարան, հասարակություն-թանգարան կապն առավել ամրապնդելու մի շարք նոր նախագծեր:

Գրականության եւ արվեստի թանգարանի «Ամառային դպրոցի» շրջանակում շուրջ 2 ամիս երեխաները մասնակցել են 16 կրթական ծրագրերի: Ծնողների հետ հաշվետու հանդիպման ընթացքում նրանք էքսկուրսավարի դերում ներկայացրել են ձեռք բերած գիտելիքները:

Թանգարանում կազմակերպվող բոլոր կրթական ծրագրերը հիմնականում իրականացվում են խաղի միջոցով, ինչը երեխային գիտելիքներ փոխանցելու լավագույն ուղիներից է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում