ՎՎարդան Հովսեփյան

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

87 տարեկանում մահացել է անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միության Ֆեյսբուքի էջը՝ հավելելով, որ 2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում:

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն էլ Ֆեյսբուքի էջում գրել է, որ Պենդերեցկիի նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում:

«Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակներում:

Իսկ այդ այցերը նրա համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական իմաստ ու նշանակություն:

Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո...»,- գրել է նախարար Հարությունյանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում