ՎՎարդան Հովսեփյան

Երևանում ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից․ Կարապետյան

Երևանում ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից․ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է մայրաքաղաքի կանգառները, աղբամանները,  տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: Կարապետյանի խոսքով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով է ախտահանում փողոցները:

«Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում