ՄՄարի Կոստանյան

Համաճարակը նվազեցնելու լավագույն լուծումը մեկուսացումն է. Արա Դարզի

Համաճարակը նվազեցնելու լավագույն լուծումը մեկուսացումն է. Արա Դարզի

Չեմ ցանկանում կրկնել ոչ Դևիդ Նաբարոյի և ոչ էլ Արսեն Թորոսյանի խոսքերը, այլ կցանկանայի խոսել առողջապահության համակարգի, բուժհաստատությունների հագեցվածության ու պատրաստվածության, այսինքն՝ առողջապահության հեռանկարների մասին: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ ասաց Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին: 

«Աշխարհի ոչ մի երկիր, նույնիսկ ամենազարգացած պետությունները չունեն առողջապահության այնպիսի համակարգեր, որ ծանր հիվանդությունների ու վարակների դեպքում կարողանան ապահովել երկրի բնակչության նույնիսկ 15-20 տոկոսի բուժումը կամ ապաքինումը: Ամենակարևորը, կարծում եմ, հիվանդանոցների հագեցվածություն է, հատկապես մահճակալներն ու բժշկական այլ անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները: Դրա բացակայության կամ պակասի տխուր դեպքերը մենք տեսնում ենք Իտալիայում, Իսպանիայում և, հավանաբար, կտեսնենք նաև ԱՄՆ-ում»,- նշեց Դարզին:

Նրա խոսքով՝ ցանկացած վարակի կամ համաճարակի դեպքում, երբ չկան դրա բուժման կամ կանխարգելման միջոցները, համաճարակի տարածումը նվազեցնելու լավագույն լուծումը մեկուսացումն է, ինչը կնվազեցնի վարակի ցուցանիշները: «Ինչ վերաբերում է ամբողջական կարանտինին, կարծում եմ, դա չի աշխատի երկար ժամանակի համար, լավագույն դեպքում, այն հնարավոր է կիրառել երեք, միգուցե չորս շաբաթ: Եթե դա շարունակվի, ապա ականատես կլինենք սոցիալական հարթակում բազմաթիվ խախտումների, խափանումների: Եվ իհարկե, մի՛ մոռացեք նաև տնտեսությանը հասցվող հարվածների մասին»,- ընդգծեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում