ՎՎարդան Հովսեփյան

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի կարիք ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի կարիք ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

Հայաստանի մարզերից ստացված տվյալների համաձայն՝ հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք) կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Դրանք են` 

Պրոցեսոր (CPU)՝ Intel DualCore processor

Օպերատիվ հիշողություն (RAM)՝ 2 GB DDR3

Կոշտ սկավառակ (HDD)՝ 500 GB

Գրաֆիկական քարդ (Video adapter)՝ ներկառուցված (Integrated) HD Graphics

Էկրան (Display)՝ 18.5 դյույմ (Սեղան՝ համակարգչի դեպքում) և 14 դյույմ (դյուրակիր համակարգչի դեպքում)

Ցանցային դիմերես (Networking)՝ Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)

USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)

Պլանշետներ կամ սմարթ հեռախոսներ` Android կամ IOS

Պրոցեսոր (CPU)՝ երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core) 

Օպերատիվ հիշողություն (RAM)՝ 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյույմ, 3G, Wifi:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, «Յուքոմ» և «Ռոստելեկոմ» ընկերությունները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը՝ տեսադասերը, թվայնացված նյութերը, «Բիլայն» ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռավար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում են բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում: «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով` միասնական ու համախմբված, բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ ծնողների շրջանում: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված, սկայան, կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիր:

Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիքով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:

Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, ինչը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով՝ խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջները և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին ու ուսուցիչներին:

Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա արդեն փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են ու դրական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում