ՎՎարդան Հովսեփյան

ԿԳՄՍ նախարարը՝ հեռավար կրթության խնդիրների մասին

ԿԳՄՍ նախարարը՝ հեռավար կրթության խնդիրների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկայիս դրությամբ խոսքն առնվազն 21,000 սարքի պակասի մասին է (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ):

«Ինչպես արդեն հայտարարել եմ, սույն հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:

Սկսած կիրակիից՝ մարտի 29-ից, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար) Երևանի Հանրապետության փողոց 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում, կբացվի ընդունման կետ: Ընդունման կետը կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը): Կարևոր է, որ ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»:

Շատ կարևոր է նաև, որ սարքերը համապատասխանեն այս հղմամբ` https://bit.ly/2wGE4V4 նշված նվազագույն չափանիշներին, որպեսզի հասցեատիրոջը փոխանցելուց հետո չհայտնաբերվեն անսարքություններ և անհամապատասխանություններ կիրառվող ծրագրերի հետ: Այդ պատճառով ընդունման կետում էլ մեր մասնագետները կուսումնասիրեն սարքի պարամետրերը:

Մենք տեսնում ենք ուսուցիչների ու աշակերտների ոգևորությունը և պետք է աջակցենք կրթական համակարգին՝ այս սահմանափակումները որպես հնարավորություն օգտագործելու և ժամանակակից տեխնոլոգիաները կրթական համակարգ բերելու համար:

Խնդրում ենք այս տեղեկատվությունը լայնորեն տարածել ձոր էջերում` օգնելու ձեր համադասարանցիներին»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում