ՌՌոզա Խաչատրյան

Արսեն Թորոսյանն այցելել է Աղավնաձորում մեկուսացված 184 հայրենակիցների

Արսեն Թորոսյանն այցելել է Աղավնաձորում մեկուսացված 184 հայրենակիցների

Առողջապաության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է  այսօր այցելել մեկուսարաններ, որտեղ մեկուսացվել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփում ունեցած մարդիկ Ծաղկաձորում մեկուսացման չորս վայրեր այցելելուց հետո նախարարը գնացել է Աղավնաձորում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանգստյան տներ:

Երկու հանգստյան տներում մեկուսացվածների պատասխանատու, Ազգային բժշկական  պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը նշեց, որ 127 հայրենակիցներ Մանկավարժական համալսարանի հանգստյան տանն են, բոլորի վիճակը լավ է, նրանց մեջ կան թե բալիկներ, թե 60-անց մարդիկ: 57 հոգի էլ Ագրարային համալսարանի հանգստյան տանն են մեկուսացված:

Ընդհանուր առմամբ Աղավնաձորում մեկուսացված է 184 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում