ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանացի պատգամավորը կոչ է արել վերացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները. РИА Новости

Գերմանացի պատգամավորը կոչ է արել վերացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները. РИА Новости

Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Ռոբբի Շլունդը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջովին վերացնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով՝ դրանք հակասում են COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ համերաշխության և փոխօգնության մասին Գերմանիայի կառավարության հայտարարություններին:

Պատգամավորը համոզված է, որ պատժամիջոցների վերացումը կլինի «մարդկային ժեստ և ներդրում ժողովուրդների միջև փոխըմբռնման հարցում», ինչպես նաև «համաճարակի ավարտից հետո Գերմանիայի և Ռուսաստանի տնտեսություններին աջակցող քայլ»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն էր G20-ի երկրների ղեկավարներին ուղղված իր նամակում կոչ արել կորոնավիրուսի տարածման պայմաններում վերացնել բոլոր պատժամիջոցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում