ՌՌոզա Խաչատրյան

3 տարի կոմայի մեջ լինելուց հետո ֆուտբոլիստն արթնացել է

3 տարի կոմայի մեջ լինելուց հետո ֆուտբոլիստն արթնացել է

Ամստերդամի «Այաքսի» կազմում հանդես եկած 23-ամյա Աբդելհակ Նուրին 3 տարի կոմայի մեջ լինելուց հետո արթնացել է՝ Մարոկկոյի լրատվամիջոցներին լուրը հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը։

2017 թվականի հուլիսի 8-ին՝ Ամստերդամի «Այաքսի» կազմում Բրեմենի «Վերդերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ, Նուրին ուղեղի ծանր վնասվածք էր ստացել ու կոմայի մեջ ընկել։

Սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ ֆուտբոլիստի գիտակցության կորստի պատճառը սրտամկանի առիթմիան է, սակայն տեղեկություն տարածվեց, որ Նուրին ուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նրա ուղեղի մեծ մասը չի գործում, և ամենակարևոր գործառույթները վերականգնելու հնարավորությունները գրեթե զրոյական են։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում