ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ

Աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվալներով` կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 199 երկրում:

ԱՄՆ առաջնորդն անդարադարձել է կորոնավիրուսովի վիճակագրությունը ներկայացնող կայքերի հրապարակումներին, թե վարակվածության թվով Միացյալ Նահանգներն առաջ է անցել է Չինաստանից ու հայտնվել առաջին հորիզոնականում: Դոնալդ Թրամփը բացատրել է, որ դա Միացյալ Նահանգներում անցկացված մասսայական թեստավորման արդյունքն է:

«Կարծում եմ՝ պետք է արժանին մատուցել մեր թեստավորման համակարգին: Ոչ մի երկիր չի անցկացրել այնքան թեստավորում, որքան ԱՄՆ-ը»,- ասել է Թրամփը:

Աշխարհը շարունակում է վիրուսի դեմ պայքարի գործում նոր սահմանափակումներ ու արգելքներ հաստատել: Չինաստանը վաղվանից ժամանակավորապես կարգելի արտասահմանցիների մուտքը երկիր. սահմանափակումը վերաբերում է անգամ մուտքի արտոնագրեր և կացության իրավունք ունեցողներին, հայտնել են Չինաստանի միգրացիոն հարցերով պետական վարչությունից:

Կոշտ միջոցների արդյունավետությանը համամիտ է նաև Ռուսաստանի առաջնորդը: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ կարճ ժամանակում:

Ուկրաինայի իշխանություններն էլ խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները: Այսօրվանից փակ կլինեն երկրի բոլոր սահմանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում