Մինչև 14 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կտրվի աջակցություն՝ միանվագ նպաստի տեսքով

Մինչև 14 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կտրվի աջակցություն՝ միանվագ նպաստի տեսքով

Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներում, եթե երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ  նույն ժամանակահատվածում ծնողներից մեկն է ազատվել աշխատանքից, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել, իսկ մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած, և միայնակ մոր կամ երեխայի հետ ապրող ծնողի դեպքում, եթե նույն ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից՝ կտրվի աջակցություն՝ միանվագ նպաստի տեսքով՝ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նիստի ընթացքում որոշվեց աջակցություն ցուցաբերել ընտանիքներին, որտեղ անչափաս երեխաները մինչև 14 տարեկան են, աշխատանքից ծնողները թվարկված դեպքերում ազատվել են մինչև մարտի 25-ը ներառյալ և ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը 100 հազար դրամ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում