ՌՌոզա Խաչատրյան

Մեկնարկել է «Տրաստուզումաբ» դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Մեկնարկել է «Տրաստուզումաբ» դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի «Տրաստուզումաբ» դեղով բուժման ծրագիրը»՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:

Առողջապահության նախարարի հրամանով ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին արդեն իսկ հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական «Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ» կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը:

Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին՝ ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում