ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը քննարկում է կարանտինային սահմանափակումներից փուլ առ փուլ դուրս գալու հարցը. Bloomberg

Թրամփը քննարկում է կարանտինային սահմանափակումներից փուլ առ փուլ դուրս գալու հարցը. Bloomberg

Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ բնակչությունը «վերադառնա աշխատանքի» մինչև ապրիլի 12-ը: ԱՄՆ նախագահը պատրաստվում է կարանտինային խիստ միջոցառումները մեղմացնել մինչև ապրիլի 12-ը` կաթոլիկների և բողոքականների Զատիկին ընդառաջ: Fox News հեռուստաալիքի եթերում նա պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ծրագիրը: «Մեր երկիրը նախատեսված չէ շաթդաունների համար: Մենք պետք է վերադառնանք աշխատանքի»,- ասել է նախագահը:

Թրամփի խոսքով՝ ներկայիս կոշտ միջոցները կդանդաղեցնեն տնտեսական աճը և, ի վերջո, «կոչնչացնեն» Միացյալ Նահանգները:

Ըստ ԱՄՆ իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և այլ աղբյուրների տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 51 542 մարդու, մահացել է առնվազն 674-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում