Գ/Ֆ «Հավասարակշռություն»

Գ/Ֆ «Հավասարակշռություն»

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայում, որտեղ մարդիկ զրկված են որեւէ հույզ արտահայտելու հնարավորությունից: Դա այն գինն է, որը մարդկությունը վճարում է պատերազմը վերացնելու համար: Նրանց արգելված են գրքերը, արվեստն ու երաժշտությունը, իսկ ցանկացած զգացմունք համարվում է հանցագործություն:

Գործող օրենքը կյանքի կոչելու համար հարկադրում են օգտագործել «պրոզիում» դեղամիջոցը: Կառավարության գործակալ Ջոն Պրեսթոնը պայքարում է նրանց դեմ, ովքեր խախտում են օրենքը: Մի օր նա մոռանում է ընդունել դեղահաբի անհրաժեշտ չափաբաժինը, տեղի է ունենում հոգեւոր վերափոխում, ինչը հակասություն է ստեղծում իշխանությունների հետ:

2002 թ., ԱՄՆ
Ժանր
՝ ֆանտաստիկա, թրիլլեր
Ռեժիսոր՝ Կուրտ Ուիմմեր
Դերերում՝ Շոն Բին, Քրիստիան Բեյլ, Էմիլի Ուոթսոն

Օգոստոսի 12-ին, ժամը 22:10-ին
Կրկն.՝ առավոտյան, ժամը 05:00-ին

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում