ՌՌոզա Խաչատրյան

Այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ. Գևորգյան

Այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ. Գևորգյան

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ներկայացրեց անցկացրած մոնիթորինգի արդյունքները: Պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չկա, Լարսն աշխատում է, բեռնափոխադրման խնդիր նույնպես չկա՝  նշեց Գեղամ Գևորգյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով խուճապային գնումներ չկատարել:

ՏՄՊՊՀ ղեկավարը կրկին անդրադարձավ բժշկական սպիրտի և ալկոգելի առկայությանը խանութներում: Բժշկական սպիրտի գնի մի փոքր բարձրացում է տեղի ունեցել՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ՝ նշեց Գևորգյանը, սակայն հավելեց, որ այն ալկոգելի գնի վրա չի ազդել:

«Եթե սկզբնական էտապում դեղատներում օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ մարդիկ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ ծավալի էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ»,- նշեց Գևորգյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում