Ծեր Սանտան անցնում է թոշակի, բայց հին օրենքը խախտել չի կարելի: Նա պարտավոր է ինչ-որ մեկին սովորեցնել իր գործը: Այն հաջողակը, ում պետք է ընտել միլիոնավոր երեխաներից, պետք է որբ լինի, կրի Նիկոլաս անունը եւ, ամենից առաջ, բարի սիրտ ունենա:
Երջանիկ թեկնածուն գտնվում է, բայց Սանտան կամուկացի մեջ է: Չէ՞ որ Նիկոլասը մահու չափ վախենում է բարձրությունից: Սանտան կկարողանա՞արդյոք գործն ավարտին հասցնել ու հանգիստ խղճով գնալ հանգիստը վայելելու:
2010 թ., Ավստրալիա, Ֆրանսիա, Իռլանդիա
Ռեժիսոր՝ Լյուկ Վինչիգուերա
Ժանր՝ անիմացիոն ֆիլմ, կատակերգություն
Դերերում՝ Ժյուլի Գայե, Ժան-Պիեռ Մարյել, Լորան Դոյչ
Օգոստոսի 15-ին, ժամը 15:40-ին
Կրկն.՝ օգոստոսի 16-ին, ժամը 08:54-ին










