ՌՌոզա Խաչատրյան

Առաջարկում եմ քվորում չապահովել, չհաստատել օրակարգը և նիստերը չիրականացնել. Մարուքյան

Առաջարկում եմ քվորում չապահովել, չհաստատել օրակարգը և նիստերը չիրականացնել. Մարուքյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ օրենքի նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկով հանդես եկավ՝ նշելով, որ աշխատանքի գնալն այս շրջանում և 130 հոգով մի սենյակում աշխատելը վատ օրինակ է քաղաքացիների համար: Դրա համար էլ Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել, չհաստատել օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնել:

ԱԺ նախագահն ի պատասխան նշեց, որ այս պահին այլ ռեժիմով աշխատել չեն կարող, որովհետև օրենսդրությունն այդպիսին չէ: Միրզոյանը նշեց, որ կյանքը շարունակվում է, և դեռ պարզ չէ, թե այս իրավիճակն ինչքան է շարունակվելու, և պետք է աշխատել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում