ՎՎարդան Հովսեփյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի լաբորատորիան աշխատում է ողջ ներուժով

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի լաբորատորիան աշխատում է ողջ ներուժով

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ մարտի 22-ին, կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

«Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- գրել է Նիկողոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում