ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով. ՀՀ պարետի որոշում

ՀՀ կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով. ՀՀ պարետի որոշում

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին նշվում է 2020 թվականի մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020 թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1. Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով:

2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները ևերեխաները, ամուսինը, կինը»,- ասված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում