ՎՎարդան Հովսեփյան

Արմեն Սարգսյանը նվերներ է ուղարկել Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի աշխատակիցներին

Արմեն Սարգսյանը նվերներ է ուղարկել Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի աշխատակիցներին

Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով:

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում