ՆՆարեկ Սահակյան

Լրացուցիչ տեղեկություն մարտի 25-ին Կիևից Երևան վերադարձող ուղևորների համար

Լրացուցիչ տեղեկություն մարտի 25-ին Կիևից Երևան վերադարձող ուղևորների համար

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը լրացուցիչ հայտարարություն է տարածել մարտի 25-ին Կիևից Երևան վերադարձող ուղևորների համար: 

«SkyUp ուկրաինական ընկերության չվերթով մարտի 25-ին Հայաստան վերադարձող այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթուղի, ավտոբուս)։

Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են նրանց Կիև հասցնել անձնական տրանսպորտով։ Անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարժը, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում