ԱԱրևիկ Աբելյան

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով. Նաղդալյան

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով. Նաղդալյան

Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում է ՀՀ մոտ 140 քաղաքացի: Այդ մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Նա նշել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու՝ գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:

«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:

Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը»,- ասել է Նաղդալյանը:

Հիշեցնենք. անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում