ՌՌոզա Խաչատրյան

Պետք է սովորել ապրել այս վիրուսի հետ. Թորոսյան

Պետք է սովորել ապրել այս վիրուսի հետ. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Իտալիայից վերջին թռիչքով Հայաստան ժամանած ուղևորների մասին, ասեց, որ նրանք իրենց լավ են զգում, միայն մեկն է երեկ տաքություն ունեցել, ոնր էլ պետք է թեստ հանձնի մոտ ժամանակներս:

Խոսելով կրկնակի հիվանդանալու հավանականության մասին՝ Թորոսյանը չբացառեց դրա հնարավորությունը, սակայն նշեց, որ նույնիսկ եթե այդպես է, պետք է սովորել դրա հետ ապրել:

«Եթե մենք անխուսափելիորեն գնում ենք այս նոր տեսակի հետ համակեցության, ինչպես շատ այլ միկրոօրգանիզմների և վիրուսների, մենք պետք է դրան էլ նայենք որպես հնարավոր տարբերակ: Դրա համար պաշտպանման միջոցները, անկախ նրանից՝ վարակված եղել ես թե չէ, մնում են ուժի մեջ»,- նշեց նախարար Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում