ՌՌոզա Խաչատրյան

Ալկոգելի արտադրությունը գրեթե կրկնակի ավելացել է. Գեղամ Գևորգյան

Ալկոգելի արտադրությունը գրեթե կրկնակի ավելացել է. Գեղամ Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ՏՄՊՊՀ ղեկավարից հետաքրքրվեց, թե շուկայում ի՞նչ վիճակ է դիմակների և ալկոգելերի հետ կապված՝ նշելով, որ երեկ դեղատներ կատարած իր շրջայցի ընթացքում այնտեղ ալկոգել և դիմակ չէր գտնում:

«Ալկոգելի արտադրությունը երկու անգամ ավելացել է: Օրական արտադրության ծավալի մասին է խոսքը: 8 հազար լիտր օրականից արտադրությունը հասել է 12 հազար 670 լիտր ծավալի: Հիմա արդեն 5 տնտեսվարող սուբյեկտ է սկսել արտադրանք տալ: Խնդիրը օրվա ծավալի սպառումն է, որովհետև մենք մի շարք դեղատներում ունենում ենք մնացորդ, որոշ դեղատներում ունենում ենք սպառման ծավալի դեֆիցիտ»,- ի պատասխան՝ ասաց Գեղամ Գևորգյանը և նշեց, որ, իր կարծիքով, հարցը շուտով կկարգավորվի, քանի որ մարդիկ մի քանի օրվա համար նախատեսված ծավալի ալկոգել են գնել:

Գեղամ Գևորգյանը նաև նշեց, որ այսօր Հայաստան կհասնի դիմակների մեծ քանակություն, սակայն թղթաբանական խնդիրներ կան, նաև առաջարկ կա Չինաստանից՝ 84 դրամով գնել անսահմանափակ քանակության դիմակներ:

ՊԵԿ նախագահն էլ արձագանքեց ու նշեց, որ չհաշված ներմուծվող գազի ծավալները՝ որպես ապրանք, երեկ 2500 տոննա ապրանք է ներմուծվել Հայաստան, մաքսազերծվել է 2 հազար տոննա, որից 600-ը սննդամթերք է եղել:

«Չնայած որ Վերին Լարսի անցակետը փակ է տեղացած աննախադեպ քանակի ձյան պատճառով, բայց նավահանգստից բեռներն անխափան շարունակում են բերվել»,- նշեց Դավիթ Անանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում