ԳԳոհար Սիմոնյան

Գործատուներն աշխատակիցներին պիտի ապահովեն պաշտպանիչ միջոցներով. ԱԱՏՄ ղեկավար

Գործատուներն աշխատակիցներին պիտի ապահովեն պաշտպանիչ միջոցներով. ԱԱՏՄ ղեկավար

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն, անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,- հայտարարեց Ավագյանն ու նշեց, որ հիշյալ նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում