Ծրագիր, որը կլուծի Դսեղի սոցիալական խնդիրը

Ծրագիր, որը կլուծի Դսեղի սոցիալական խնդիրը

Լոռու մարզում գտնվող Ծովեր լիճը պատմական վայր է և բազմիցս է հիշատակվում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: 88 թվականի երկրաշարժի հետևանքով խախտվել էր լճի բնական հավասարակշռությունը, նվազել էին այն սնող ստորերկրյա ջրերը, ինչի պատճառով էլ Ծովերը սկսել էր ճահճանալ: Տարիներ առաջ միջազգային տարբեր կազակերպությունների օգնությամբ մի կերպ հնարավոր եղավ շուրջ 10 կմ հեռավորությունից լճակը սնող ինքնահոս նոր ջրագիծ կառուցել:

Շուտով մեկնարկելիք միջոցառումների շնորհիվ Ծովերը դարձյալ կվերագտնի իր երբեմնի տեսքը, սակայն սա էլ նոր խնդիրներ կառաջացնի Մարցագետի համար: Արդեն հայտնի է մրցույթի հաղթողը, և առաջիկա օրերին լեռնային բարդ տեղանքում կսկսվեն վերականգնման աշխատանքները: Ծրագիրը պետք է իրականություն դառնա այս տարվա ընթացքում: Իրականացվող աշխատանքներին կմասնակցեն նաև դսեղցիները, համայնքն էլ կունենա իր ֆինանսական ներդրումը:

Մանրամասները՝ տեսայութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում