ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց նաև «Եվրատեսիլ-2020»-ը

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց նաև «Եվրատեսիլ-2020»-ը

«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը չեղարկվեց՝ այս մասին պաշտոնապես հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը: 

⁣«Մեծ ցավով ստիպված ենք հայտարարել Ռոտերդամի «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի չեղարկման մասին։ Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված անորոշությունը և մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաև Նիդերլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։⠀

 

Մենք հպարտ ենք, որ վերջին 64 տարիների ընթացքում «Եվրատեսիլ» երգի մրցույթն ամեն տարի առանց ընդհատումների միավորել է հանդիսատեսին, և մենք աշխարհի միլիոնավոր երկրպագուների պես, խիստ վշտացած ենք, որ այն չի կարող տեղի ունենալ մայիսին։⠀

Խնդրում ենք մարդկանց դիմանալ, մինչ մենք վերլուծում ենք այս աննախադեպ որոշման հետևանքները, և համբերությամբ սպասել լրացուցիչ տեղեկությունների մոտակա օրերի և շաբաթների ընթացքում։ Կցանկանայինք արժանին մատուցել Նիդերլանդների հյուրընկալող հեռարձակողի թիմին և մեր 41 անդամներին, որոնք ջանասիրությամբ աշխատել են այս տարվա իրադարձության կազմակերպման վրա», - ասվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջում:⠀

 

2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն դեռ չկա: Հիշեցնենք, որ մայիսի 12-14-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսվող «Եվրատեսիլ- 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, որը իր Chains On You երգով հաղթել էր «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական նախագծում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում